Արտադրություն

Խոնավ անձեռոցիկներ

Եվրոպական ստանդարտներին համապատասխանող սարքավորումներ:
Բարձր տեխնոլոգիական և անվտանգ արտադրական գործընթացի արդյունք, որն ապահովում է բացառիկ որակ և կատարողականություն:

Ջրի եռաստիճան մաքրում. արտադրության մեջ օգտագործվող ջուրը ենթարկվում է մանրակրկիտ մաքրման՝ վերացնելով ցանկացած մանրէներ:
Լուծույթների ավտոմատ պատրաստում. մենք ճշգրտորեն վերահսկում ենք խոնավեցնող լուծույթների բաղադրությունը և կոնցենտրացիան անձեռոցիկի կատարյալ ներծծման համար:
Ավտոմատ բաշխում. լուծույթը տրվում է ավտոմատ կերպով ապահովելով միատեսակ ներծծում:
100% հերմետիկ փաթեթավորում. խոնավ անձեռոցիկները փաթեթավորված են հերմետիկ փաթեթավորմամբ՝ ապահովելով թարմություն և պաշտպանություն արտաքին աղտոտիչներից:

Բամբակ

Մեր բամբակի արտադրությունը հիմնված է բացառապես 100% բնական հումքի օգտագործման վրա, որը երաշխավորում է բարձրորակ և էկոլոգիապես մաքուր արտադրանք: Օգտագործում ենք առաջադեմ տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ստեղծել փափուկ և անվտանգ բամբակ՝ իդեալական հիգիենիկ օգտագործման համար: Մեր արտադրության կարևոր կետերիից մեկը բամբակի ֆիլտրացման և սպիտակեցման գործընթացն է, որն իրականացվում է առանց քլորի օգտագործման, ինչը արտադրանքը դարձնում է ավելի անվտանգ և մեղմ մաշկի համար: Նման մեթոդների շնորհիվ մենք պահպանում ենք բամբակի բոլոր բնական հատկությունները՝ ապահովելով դրա առավելագույն մաքրությունը և հիպոալերգենությունը։

Բամբակյա փայտիկներ

Հատուկ մշակված տեխնոլոգիայի շնորհիվ փայտիկն ունի իդեալական ճկունություն, իսկ բամբակյա ծայրը ապահով կերպով ամրացված է, ինչը թույլ չի տալիս այն անջատվել օգտագործման ընթացքում: Ապրանքները մատակարարվում են պլաստմասե տարաներով և պոլիէթիլենային փաթեթավորմամբ, որոնք պաշտպանում են փոշուց և կանխում ձողիկների դեֆորմացիան՝ դրանք պահելով իրենց սկզբնական տեսքով մինչև օգտագործման ժամանակը։
Փոքրիկների համար մենք մշակել ենք մանկական բամբակյա փայտիկների հատուկ շարք, որոնք իդեալական են ականջների, քթի խնամքի, ինչպես նաև մաշկի ծալքերը և մատների միջև ընկած տարածությունները մեղմորեն չորացնելու համար։

Բամբակյա սկավառակներ

Մեր բամբակյա սկավառակները պատրաստված են 100% բարձրորակ բամբակից: Նուրբ բամբակյա մանրաթելերը սերտորեն սեղմված են, ինչը սկավառակը դարձնում է ամուր և հուսալի: Հատուկ կարված եզրերի տեխնոլոգիան կանխում է շերտազատումը` ապահովելով ամրություն և ձևի պահպանում նույնիսկ երկարատև օգտագործումից հետո: Այս սկավառակները իդեալական են մաշկի խնամքի համար և չեն պարունակում քիմիական հավելումներ: